Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրում կայացավ «Ամիեն»-ՊՍԺ հանդիպումը:

Խաղի 26-րդ րոպեին Էդինսոն Կավանին բացել է հաշիվը: Երկրորդ կեսի մեկնարկից 2 րոպե անց փարիզյան թիմը գոլ է ընդունել:

Հանդիպման 64-րդ րոպեին Քրիստոֆեր Նկունկուն գեղեցիկ գոլով առաջ է մղել Ֆրանսիայի չեմպիոնին: Ավարտից 10 րոպե առաջ Կոնատեն դուբլ է ձևակերպել՝ խփելով է 2-րդ պատասխան գոլը:

Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Պարի Սեն Ժերմենը» 92 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, «Ամիենը» 42 միավորով 12-րդն է: