Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հրաժարական է տվել:

Նա մեղադրվում է՝ վերջին օրերին իրականացվող բողոքի ցույցերին և երթերին դպրոցի աշակերտների մասնակցությունն արգելելու, իրավունքների խախտման, անօրինական դրամահավաքների մեջ։ Ցույցերի օրերին Ազիզյանը աշակերտներին փակել է դպրոցում և թույլ չի տվել մասնակցել ակցիաներին, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցչին, ով բացել է դուռը սպառնացել է հեռացմամբ: Ազիզյանին մեղադրում են նաև դրամահավաքների, ուսուցիչների պարգևավճարների յուրացման մեջ:

Վերջին օրերին դպրոցում դասադուլ է եղել, ուսուցիչները, երեխաներն ու ծնողները ներկայացրել են դպրոցում տիրող վիճակն ու բարքերը: Եվ մի քանի օրվա ճնշումներից հետո Ազիզյանը հրաժարական է ներկայացրել։