Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Ջաբուրյանը շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգում սփոփիչ գոտեմարտում Ջաբուրյանը, 4:1 հաշվով հաղթելով Միկայ Սալիմ Նայիմին, իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Այստեղ նա կգոտեմարտի Բելառուսի ներկայացուցիչ Վլադիսլավ Անդրեևի հետ: 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը սփոփիչ գոտեմարտում պարտվեց Անդրեյ Կվյատովսկուն: