«Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում անցնող 7 օրերի ընթացքում պահպանվել է նախորդ շաբաթվանից հաստատված լարվածությունը», - ասված է ԼՂ ՊՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունում:

«Ապրիլի 30-ից սկսած, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու տեղաշարժեր»:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց»,- ասված է հաղորդագրությունում: