Հավայան կղզիներում՝ ակտիվացած Կիլաուեա հրաբխի մոտակայքում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, այստեղ ավելի վաղ գրանցվել էր մեկ այլ երկրաշարժ 5,4 մագնիտուդով։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Ցնցումները գրանցվել են ուրբաթ UTC ժամանակով ժամը 22։32-ին։ Էպիկենտրոնը տեղակայված է եղել Լեիլանի Էստեյթս բնակավայրից 16 կիլոմետր հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան։