Կանադայի Օնտարիո նահանգի շուրջ 200 հազար տներ փոթորկի պատճառով մնացել են առանց էլեկտրականության։

Հատուկ ծառայությունները նշում են, որ առնվազն երկու մարդ է զոհվել տարերքի պատճառով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավելի քան 100 հազար մարդ Տորոնտո քաղաքում մնացել է առանց էլեկտրականության կայծակի և ուժեղ քամիների պատճառով, որոնք վնասել են էլեկտրագծերը։