Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Լևոն Բերյանիձեն չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

125 կգ քաշային Լևոն Բերիանիձեն վերջին մարզման ժամանակ վատ է զգացել իրեն և չի մասնակցել Եվրոպայի առաջնությանը:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում: