Ֆիլիպինների ափերի մոտ՝ շաբաթ օրը 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS)։

Երկրաշարժն արձանագրվել է UTC ժամանակով ժամը 06։19-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պանդան քաղաքից 56 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 18 կմ խորության վրա։

Զոհերի,ավերածությունների և ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։