ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Իմ բարեկամական ուղերձը հղեցի Արգենտինայի ժողովրդին և կառավարությանը ու հույս հայտնեցի, որ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունները նոր արգենտինական ներդրումներ կբերեն Հայաստան, մանավանդ որ այս պահին էլ մեր երկրում արգենտինական ներդրումները բարեհաջող զարգանում են և, անշուշտ, կշարունակեն զարգանալ», - գրել է Փաշինյանը: