ԱՄՆ ռազմածովային ուժերը նախատեսում են թնդանոթային ու հրթիռային կայանքների փոխարեն մարտական նավերի վրա Helios լազերային զենք տեղադրել։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։

Կանխատեսվում է, որ Helios լազերային համակարգը կփոխարինի Phalanx MK-15 զենիթահրետանային համալիրին և կկարողանա նավերը պաշտպանել տարատեսակ սպառնալիքներից։

«Խոսքը լազերների մասին է, որոնք այսօր ճառագայթի հզորությունն ու կառուցվածքն ունեն, անհրաժեշտ են անօդաչու թռչող սարքերից, ոչ մեծ նավերից, ինչպես նաև մոտ գործողության սպառազինություններից պաշտպանվելու համար»։

Helios-ի օգտագործումը կազատի ամերիկյան նավատորմին ռազմամթերքը նավերում պահպանելու անհրաժեշտությունից։ Այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ ԱՄՆ ՌԾՈՒ դեռևս պատրաստ չեն այս նորարարությանը։ Ռազմավարական և բյուջետային գնահատականների կենտրոնի փորձագետ Մարկ Գանզինգերի խոսքով՝ ԱՄՆ-ն ներկայումս չի մշակել համապատասխան էլեկտրամատակարարում լազերային զենքի համար։