ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր նոր որոշումներ է կայացրել։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Հովհաննես Նիկողոսյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

Մեկ այլ որոշմամբ, Արմեն Գիչյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի (ղեկավար) պաշտոնից` իր դիմումի համաձայն, իսկ Ստեփան Քարտաշյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից։