Ճապոնիայում ավարտել են թռչող ավտոմեքենայի նախատիպի երկրում առաջին ընդգրկուն փորձարկումներին նախապատրաստական աշխատանքները:

Ինչպես մայիսի 4-ին հայտնել է Sankei թերթը, փորձարկումները մայիսին անվարորդ ավտոմատ ռեժիմով կանցկացվեն Այտիի պրեֆեկտուրայի Տոյոդա քաղաքի փորձարանում, պրեֆեկտուրա, որտեղ տեղակայված են Toyota Motor ավտոմոբիլաշինական հսկայի գործարաններն ու կենտրոնակայանը:

Ավտոմեքենան ունի չորս պտուտակ, որոնք նրան թույլ են տալիս թռչել քվադրոկոպտյորի նման: Ավտոմոբիլային ռեժիմով այն կտեղաշարժվի երեք անիվների վրա: Մեքենայի երկարությունը 3,7 մետր է, բարձրությունը՝ 1,5 մետր: Ենթադրվում է, որ ավտոմեքենան նախատեսված է երկու մարդու համար: Կոնստրուկտորների պլանի համաձայն, մեքենան կկարողանա բարձրանալ մինչև 10 մետր և թռչել մինչև 100 կմ/ժ արագությամբ: Այդ մեքենայի մշակմամբ զբաղվում է Cartivator ընկերությունը՝ ավտոմոբիլաշինական Toyota Motor-ի, NEC-ի և այլ խոշոր կորպորացիաների հետ համատեղ: Մշակողները պլանավորում են ավտոմեքենան շուկա հանել մոտավորապես 2025թ․-ին։

Հրատարակության տվյալներով՝ դրա մշակումն ամբողջութամբ կավարտեն մինչև Տոկիոյի 2020թ․-ի Օլիմպիական խաղերը: Վարկածներից մեկի համաձայն, թռչող ավտոմեքենան կմասնակցի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: