Մայիսի 6-ին Պրեմյեր լիգայի 37-րդ տուրում «Արսենալը» հանդիպում անցկացրեց «Բարնլիի» հետ՝ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում և վստահ հաղթանակ տարավ:

Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման, իսկ «Արսենալից» դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 60 միավոր և ապահովեց 6-րդ տեղը, որը չի լքի մինչև առաջնության ավարտը: «Բարնլին» մեկ հանդիպում ավելի է անցկացրել և 54 միավորով ապահովել է 7-րդն տեղն ու Եվրոպայի լիգայի ուղեգիր:

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Արսենալ» - «Բարնլի»՝ 5:0