Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը կայցելի Հայաստան: Այս մասին հայտնել է քաղաքապետ Սինանյանը, փոխանցում է Ամերիկայի ձայն-ը։

«Իրավիճակը այնպիսին էր դարձել, որ սփյուռքահայերը իրականում չէին էլ բողոքում Հայաստանից, բոլորը մի տեսակ ձեռքերը լվացել էին և ձեռք էին քաշել Հայաստանից, որը սարսափելի բացասական երևույթ էր, և հետևաբար այս հոգեվիճակը նաև մեզ մոտ է փոխվելու: Ես անպայման մեկնելու եմ Հայաստան, պարզապես ուզում եմ այդ պատմական պահին ներկա լինել մեր հայրենակիցների հետ, ոչ մի պաշտոնական առաքելություն չունեմ», - ասաց նա:

Զարեհ Սինանյանը չէր սպասում Հայաստանում իրադարձությունների նման զարգացման:

«Ինչպես բոլորը՝ ես ևս չէի սպասում Հայաստանում դեպքերի նման զարգացման, լրիվ անակնկալ էր այս ամենը: Երևի մենք հայ ժողովրդի հոգեվիճակը լավ չէինք գնահատել, չէինք հասկանում, որ ոչ միայն բաժակը լցվել էր համբերության, արդեն մարդիկ պատրաստ էին պայքարելու իրենց իրավունքների համար և մի կայծ էր պետք, մի կազմակերպիչ էր պետք, առաջնորդ էր պետք, որ ոտքի կկանգենցներ և նմանը գտնվեց Նիկոլ Փաշինյանի կերպարով», - հավելեց նա:

Նշենք, որ վաղը Հայաստան է ժամանելու նաև աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը: