Լիբանանում մայիսի 6-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որտեղ առաջադրված 4 հայ պատգամավորի թեկնածուներից 3-ն ընտրվել են պատգամավոր։ Այս մասին հայտնում է Բեյրութում լույս տեսնող Ազդակ թերթը:

Բոլոր հայ թեկնածուները եղել են դաշնակցությունից՝ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը, Սերժ Չուխատարյանը և Ալեքսանդր Մաթոսյանը: Նրանցից Սերժ Չուխատարյանը չի կարողացել ստանալ բավարար ձայներ։

Հակոբ Բագրատունին նշել է, որ ՀՅԴ-ն գոհ է ընտրությունների արդյունքներից:

Աղբյուրը նշում է, որ ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ մթնոլորտում։

Նշենք, որ Լիբանանի խորհրդարանում առկա 128 պատգամավորական տեղի համար մրցել է ընտրություններում գրանցված 976 պատգամավորի թեկնածու։