Մայիսի 7-ին՝ լրագրողների հետ զրույցում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը շնորհավորել է հրեշից ազատվելու առթիվ, որովհետև գոյություն ունեցող համակարգը թույլ չէր տալիս զարգանալ.

«Սակայն, վստահ չեմ, որ նրանք ռևանշի հույսը կորցրել են։ Նրանք, որոնք գողությամբ հարստություն են կուտակել, հազիվ թե համաձայնեն կորցնել ունեցածը։ Ուստի զգոնությունը կորցնել չարժի», - նշել է Սարգսյանը, փոխանցում է news.am-ը։

Մեկնաբանելով ռուսական լրատվամիջոցներում նախօրեին հայտնված հրապարակումների կոպիտ տոնը՝ նա շեշտել է, որ նրանք չեն, որ տեսակետ են արտահայտում։ Սարգսյանը նկատել է, որ նախ նրանք պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանեն։ Իսկ միջազգային արձագանքը նա զարմանալի է համարում։

Նրա կարծիքով՝ բազմավեկտոր քաղաքականություն է անհրաժեշտ։ Աշխարհի բևեռացման պայմաններում բազմավեկտոր քաղաքականությունը ունակ է մոլորակը հետ պահել մասնատումից։ Այդ պլանում Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ, քանի որ աննախադեպ իրադարձություններով գրավել է միջազգային հանրության ուշադրությունը։