«Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, այսօր՝ մայիսի 7-ին դուրս գալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակից լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր ընտրվելուց հետո Հայաստանում մենաշնորհներ չեն լինելու: Այս տեղեկությունը փոխանցում է news.am-ը։

«Ես արդեն հայտարարել եմ, որ մենաշնորհներ չեն լինելու և կարծում եմ, բոլորս էլ արձանագրում ենք, որ այդ բոլոր հայտարարությունները իրականություն են»։

Հարցին, թե մայիսի 8-ից հետո մարդիկ կարող են արդեն ինչ ուզում են ներկրե՞ն, նա պատասխանեց. «Քանի որ այս պահին վարչապետ չեմ, չեմ ուզում ոչ մի հայտարարություն անել։ Իմ վարչապետ ընտրվելու պահից, այո, և միանշանակ այո, մենք պետք է հետևենք, որ այդ հայտարարությունների տակ իրադարձությունը կշարունակվի»:

Փաշինյանն ընդգծեց, որ իր ղեկավարած կառավարության նիստերը դռնբաց կլինեն: