Անցյալ շաբաթ Բոստոնի կենտրոնում ռեստորան է բացվել, որտեղ սննդի պատրաստման գործընթացը մեծ մասամբ ռոբոտացված է: Հաստատության հիմնադիրներն այն իր տեսակի մեջ առաջինն են համարում:

Spyce անվանումը ստացած նոր ռեստորանում առավելապես աղցաններ են մատուցում: Ռեստորանի հիմնադիրները, ինչպես հաղորդվում է նրա կայքում, Մասաչուսեթսի տեխնոլոգական ինստիտուտի (ԱՄՆ առավել հեղինակավոր բուհերից մեկը) 4 նախկին ուսանողներ են:

Հաստատության գլխավոր խոհարարը ֆրանսիացի Դանիել Բուլյուն է: Նրա կառավարման ներքո գտնվող ռեստորանները նախկինում արժանացել են «Միշլեն» գաստրոնոմիական ուղեցույցի ընդհանուր 4 աստղի: Spyce-ի շեֆ խոհարարը ամերիկացի Սեմ Բենսոնն է:

Ինչպես ընդգծում են հաստատության հիմնադիրները, Spyce-ն «աշխարհում առաջին ռոբոտացված խոհանոցով ռեստորանն է»: