Իսպանական Պրիմերայի 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Բարսելոնայի» դեմ հանդիպման ընդմիջմանը փոխարինվել է վնասվածքի պատճառով: 33-ամյա ֆուտբոլիստը ստացել է սրունքաթաթային հոդի վնասվածք: Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույս է հայտնել, որ Ռոնալդուի վնասվածքը լուրջ չէ:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ» խաղն ավարտվել է ոչ-ոքի։ Կատալոնական ակումբն ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրել էր 10 խաղացողներով:

Մայիսի 26-ին մադրիդցիները Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մրցելու են անգլիական «Լիվերպուլի» հետ:

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 2։2