Սալվադորում տեղի ունեցած իրար հաջորդող երկրաշարժերի հետևանքում ավերվել է 11 և վնասել 170 տուն, տուժել է մեկ մարդ: Այս մասին Twitter-ում հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը:

Երկրաշարժերը եղել են 3,2-5,6 մագնիտուդ, որոնք տեղի են ունեցել անցած հանգստյան օրերին: Աղետի հետևանքում ամենաշատը տուժել են Չիրիլագուա (Սան Միգել դեպարտամենտ), Ինտիպուկա (Լա Ունիոն դեպարտամենտ) և Էլ Կարմեն (Սանտա Անա դեպարտամենտ) համայնքները, որտեղ իշխանությունները 30 օր ժամկետով հայտարարել են վտանգավորության դեղին և նարնջագույն մակարդակ:

Սալվադորի շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարությունը Twitter-ում ամփոփագիր է հրապարակել, որի համաձայն՝ կիրակի տեղական ժամանակով 19:00-ին երկրում գրանցվել են 348 ստորգետնյա ցնցումներ, որոնցից 47-ը տեղացիները զգացել են: