Երևանի ավագանու դեռևս 2013թ․-ի նախընտրական ծրագրում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշենի բնակիչներին խոստացել էր աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկություն հիմնել: Այս նույն խոստումը Մարգարյանը տվել է նաև հաջորդ՝ 2017թ․-ի ընտրությունների քարոզարշավին, սակայն մինչ օրս աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկություն չի հիմնվել։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նկարահանել է փաստագրական ֆիլմ, որտեղ ներկայացված է աղբանոցին կից բնակվող քաղաքացիների, աղբանոցում աշխատողների, բնապահպանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը խնդրի վերաբերյալ։ Ֆիլմը բարձրացնում է բնապահպանական, սոցիալական, իրավական, տնտեսական և մի շարք այլ խնդիրներ։