Վախճանվել է 86-ամյա իտալացի հայտնի ռեժիսոր Էրմանո Օլմին:

Նա «Կոշիկների ծառը» (1978 թ.) ժապավենի համար արժանացել է Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի», «Լեգենդ սուրբ հարբեցողի մասին» (1988 թ.) ֆիլմի համար՝ Վենետիկի կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծի»:

Նրա վերջին լիամետրաժ կինոնկարը՝ «Վերադառնալ կանաչ մարգագետինները» (2014 թ.) պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի՝ իտալացիների համար ողբերգական իրադարձությունների մասին: Ռեժիսորը քանիցս դարձել է իտալական կինոմրցանակների, այդ թվում՝ David di Donatello-ի դափնեկիր: