Վիգեն Սարգսյանը հրաժարականի դիմում է գրել, սակայն չի հանրայնացրել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Մեր տեղեկությունների համաձայն` մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարարներ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը հրաժարականի դիմումներ են գրել։
Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ վերջիններս վերոնշյալ օրը հանդիպում են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ, շնորհակալություն հայտնել համագործակցության համար: Առայժմ, սակայն, ո՛չ նախարարի, ո՛չ էլ նրա երկու տեղակալների հրաժարականի դիմումները չեն հրապարակայնացրել: Մեզ հասած տեղեկություններով` այդ ամենը պայմանավորված է սահմանային իրավիճակով, և, առհասարակ, Ղարաբաղյան հարցի հետ»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում