Պուտինը չորրորդ անգամ ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը
Վլադիմիր Պուտինը ստանձնել Է Ռուսաստանի նախագահի պաշտոնը նոր ժամկետով:
Սա Պուտինի արդեն չորրորդ ժամկետն Է պետության ղեկավարի պաշտոնում: Նրա առաջին երկու ժամկետները տևել են չորսական տարի. Ռուսաստանի Սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելուց հետո պետության ղեկավարի մանդատը երկարացվել Է մինչև վեց տարի:
Առաջին վեցամյա ժամկետով Պուտինն ընտրվել Էր 2012թ․-ին, նրա լիազորությունների նոր ժամկետը կավարտվի 2024թ․-ի մայիսի 7-ին: 2018թ․-ի մարտի ընտրություններում հաղթելուց հետո Պուտինը մեկնաբանել Էր 2030թ․-ին նախագահական պաշտոնին իր հնարավոր վերադարձի վերաբերյալ ենթադրությունը՝ դա համարելով ծիծաղելի: Պուտինը պետությունն առաջին անգամ գլխավորել Է 2000թ․-ին՝ այդ պաշտոնում աշխատելով երկու ժամկետ՝ մինչև 2008թ․-ը, երբ նախագահ ընտրվեց Դմիտրի Մեդվեդևը: 2012թ․-ին նա վերստին հնարավորություն ստացավ առաջադրելու իր թեկնածությունը: Պուտինը դարձել Է առաջին նախագահը, որի լիազորությունների ժամկետը վեց տարի Է:
Պետության ղեկավարի՝ նոր ժամկետով լիազորությունների վկայականը ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան Պուտինին հանձնել Էր դեռ ապրիլի 3-ին: