Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում, ՊԲ հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ, կազմակերպվել են արիության դասեր հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Արցախի մայր ԲՈՒՀ-ում ավանդաբար արիության դասը վարել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

ՊԲ հրամանատարն անդրադարձել է տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին, ներկայացրել առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը, խոսել բանակաշինության ընթացիկ փուլի մասին, պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին: