Նիգերիայի բանակն ազատ է արձակել «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման կողմից պատանդ պահվող շուրջ հազար մարդու։ Հայտնում է «Կորիսպոնդենտ»-ը։

Հատուկ գործողության արդյունքում գերությունից ազատվել են երկրի Բորնո նահանգի Բամա շրջանի մի քանի գյուղերի բնակիչներ, նրանց թվում՝ կանայք, երեխաներ, ինչպես նաև երիտասարդներ, ովքեր ստիպողաբար անդամակցել էին «Բոկո Հարամ»-ին։ Այժմ բոլոր փրկվածները ստանում են համապատասխան բուժօգնություն։

Գործողությունն իրականացվել է Հատուկ նշանակության բազմազգ միացյալ ուժերի հետ համատեղ։ Նշենք, որ այս ուժերը ներառում են Նիգերիայից, Բենինից, Կամերունից, Չադից և Նիգերից զինված ջոկատներ, որոնք միասնականորեն պայքարում են «Բոկո Հարամ»-ի դեմ։