Մայիսի 15-ին և 24-ին կանցկացվեն մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարի հավաստագրման քննություններ
ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվել է նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
Հավակնորդների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները կանցկացվեն մայիսի 15-ին և 24-ին Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում (հասցե` ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73):
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում