Սիրիայում ռուսական Ка-52 ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
Սիրիայում ռուսական Ка-52 ուղղաթիռ է կործանվել, երկու օդաչուները զոհվել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
«Սիրիայի Արաբական Հանրապետության արևելյան շրջանների վրայով պլանային թռիչքի իրականացման ժամանակ վթարի է ենթարկվել ռուսական Ка-52 ուղղաթիռը», - հայտնել են գերատեսչությունից։
Ըստ նախնական տեղեկատվության՝ միջադեպի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում