Առաջիկայում ՀՀ է ժամանելու ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչների մի խումբ․ կուսումնասիրվի ապօրինի կապիտալի արտահոսքը
«Ժամանակ» թերթում ներկայացված տեղեկությունների համաձայն՝ մոտ օրերս Հայաստան է ժամանելու ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչների հատուկ խումբ: Նրանք Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ կանցկացնեն:
ՀԴԲ քննիչների տեսադաշտում են լինելու այն հայ օլիգարխներն ու պետական պաշտոնյաները, ովքեր Հայաստանում աշխատած ապօրինի գումարները տեղափոխել են Միացյալ Նահանգներ և փորձել օրինականացնել այդ գումարը, այսպես կոչված՝ գործի դնելով կամ սեփականություն ձեռք բերելով: Ինչպես հայտնի է, ամերիկյան իշխանությունները չափազանց դաժան են վարվում ինչպես ապօրինի կապիտալի, այնպես էլ դրա սեփականատերերի հետ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում