Դեկտեմբերի 15-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Զրույցներ միջին և բարձր տարիքի դպրոցականների համար» շարքի հերթական հանդիպումը:  «Ուրվագիծ հայ թատրոնի պատմության» թեմատիկ զրույցի մասնակիցներն էին Երևանի Անանաիա Շիրակացու անվան ճեմարանի սաները: Զրույցը վարեց թատերագետ, թանգարանի թատերական բաժնի վարիչ Նաիրա Շահվալադյանը:

Քննարկումից հետո երեխաները հնարավորություն ունեցան դիտելու նաև թանգարանի մշտական ցուցադրությունը:

Նմանատիպ թեմատիկ հանդիպումները պարբերաբար անց են կացվում թանգարանում, իսկ զրույցի մասնակիցները լինում են դպրոցների, քոլեջների և այլ ուսումնական հաստատությունների սաները։