Ազգային Ժողովում ավարտվեց ՀՀ վարչապետի ընտրության գործընթացը։ Ելք խմբակցության ղեկավար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ։

Քվեարկության արդյունքները ստացվեցին 58 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ։