Դմիտրի Մեդվեդևն ընտրվեց Ռուսաստանի վարչապետ
Պետդուման 374 կողմ, 56 դեմ ձայներով հաստատեց Դմիտրի Մեդվեդևին Ռուսաստանի վարչապետի պաշտոնում:
Քվեարկությունից առաջ խորհրդարան էր եկել Վլադիմիր Պուտինը, ով երեկ, չորորդ անգամ ստանձնելով Ռուսաստանի նախագահի պաշտոնը, առաջարկել էր Մեդվեդևին շարունակել կառավարության ղեկավարումը:
Պուտինը պնդել է, թե Մեդվեդևի կառավարությունը կարողացել է լուծել տնտեսական ճգնաժամի շրջանում ի հայտ եկած ոչ սովորական խնդիրները և հորդորել է պատգամավորներին աջակցել նրա թեկնածությանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում