Այսօր Հաղթանակի զբոսայգում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց․

«Ես կցանկանայի շնորհավորել այսօր բոլոր հայերին հաղթանակի կապակցությամբ»: Փոխանցում է 168.am-ը։

Նա նկատեց, որ սա այն օրն է, երբ աշխարհը միավորվեց ֆաշիզմի դեմ պայքարում և ժողովրդավարության կայացման համար.

«Ամերիկացի ժողովուրդը երբեք չի մոռանա այն զոհողությունները, որոնք արվեցին Խորհրդային միության երկրների և Հայաստանի ժողովրդի կողմից այդ պայքարի համար»:

Անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին՝ Ռ. Միլսն ասաց, որ ԱՄՆ-ն և ԱՄՆ դեսպանությունը բոլորի նման ոգևորված են այս խաղաղ պայքարով.

«Մենք շնորհավորում ենք պարոն Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մենք պատրաստ ենք աշխատել նրա կառավարության հետ և շարունակել մեր գործընկերությունը ՀՀ-ի հետ: Ժամանակն է կամուրջներ կառուցել, լարվածությունը թուլացնել, և կառուցվել այն Հայաստանը, որի համար փողոց էին դուրս եկել այդքան մեծ թվով մարդիկ: Առաջիկա օրերին մենք կաշխատենք նոր կառավարության հետ՝ տեսնելու՝ ինչով ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության ամրապնդման և ավելի ազատ տնտեսության ձևավորման գործում»: