Երեկ՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացավ «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Եզրափակիչ անցնելու համար պայքարում էին 19 երկիր։

Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը չանցավ եզրափակիչ փուլ: Նա մրցույթին ներկայացնում էր ամբողջությամբ հայալեզու «Քամի» երգը։

Նշենք, որ առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակչում հայտնվեցին Ավստրիան, Էստոնիան, Իսրայելը, Կիպրոսը, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան և Իռլանդիան։

Մայիսի 10-ին կկայանա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, իսկ 12-ին` եզրափակիչը։