Կարեն Կարապետյանը՝ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելուց առաջ, պաշտոնանկությունների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել: Մասնավորապես․

- Ալեքսան Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից,

- Վլադիմիր Հակոբյանը՝ վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից,

- Միքայել Հարությունյանը՝ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից,

- Վահե Ստեփանյանը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

- Արտակ Դավթյանը՝ Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

- Զոյա Բարսեղյանը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից:

Տեղեկությունը ստացվել է Կառավարության պաշտոնական կայքէջից։