Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է Կոնգոյում Էբոլա տենդի բռնկման մասին։ Հիվանդներից 20-ի մոտ հայտնաբերվել են տենդի ախտանշաններ, նրանցից 17-ը մահացել են։

Բիրոկո տարածաշրջանում հաստատվել են տենդով հիվանդացության երկու դեպքեր, այդ ժամանակ էլ երկրի իշխանությունները հայտնել են համաճարակի մասին։

Հիշեցնենք, որ Էբոլա տենդի վերջին բռնկումը գրանցվել էր 2017թ․-ի մայիսին, ներկայիս համաճարակը իններորդն է վիրուսի հայտնաբերման պահից հետո (1976 թ․)։ ԱՀԿ տվյալներով՝ Կոնգոյում վերջին հինգ շաբաթներին գրանցվել է տենդի կասկածով ավելի քան 20 դեպք։ Էբոլայի վերջին զանգվածային համաճարակը Արևմտյան Աֆրիկայում տեղի է ունեցել 2015թ․-ին ու տարածվել երեք պետությունների՝ Լիբերիայի, Գվինեայի ու Սիերա Լեոնեի վրա։