Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանը շնորհավորել է հայ ժողովրդին։

Նա իր Թվիթերյան էջում գրել է․

«Հայաստանում տեղի ունեցող դեպքերը աշխարհի ժողովրդավարության պատմության մեջ կմտնեն։ Փոփոխությունների ու ժողովրդավարության պահանջի առաջ ոչ մի ուժ չի կարող կանգնել։ Շնորհավորում եմ այդ պահանջներն առաջնորդողներին ու ժողովրդին»։

Նշենք, որ ավելի վաղ Կարո Փայլանը ևս շնորհավորել էր հայ ժողովրդին։