Ստեփանակերտում կայացել է հանդիպում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տեղական, արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ օտարերկրյա լրագրողներից շատերին իր հետ Արցախ է տարել հենց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել նախօրեին՝ մայիսի 8-ին:

Այսօր ավելի վաղ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ինքը պատրաստ է Արցախի խնդրի կարգավորման շրջանակներում բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը չի կարող լիարժեք լինել, քանի դեռ դրանում ներգրավված չէ Արցախը.

«Դա պատճառներից մեկն է, թե ինչու բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս»:

Փաշինյանը Արցախի միջազգային ճանաչման գործում կարևորել է սփյուռքի դերակատարությունը: