Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» կոտդիվուարցի կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահան ճանաչվել է Անգլիայի առաջնության ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Նախորդ ամիս Զահան մասնակցել է Պրեմյեր լիգայի 4 խաղի և խփել 4 գոլ, իսկ «Քրիսթալ Փելասը» տարել է 2 հաղթանակ և գրանցել 2 ոչ-ոքի։

Ամսվա լավագույն գոլի հեղինակն է Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը: Լավագույնն է ճանաչվել դանիացու գոլը «Չելսիի» դեմ խաղում:

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Վեստ Բրոմվիչը» գլխավորող Դարեն Մուրը։ Ապրիլ ամսին «Վեստ Բրոմվիչը» պարտություն չի կրել՝ 4 խաղում տանելով 2 հաղթանակ և գրանցելով 2 ոչ-ոքի։ Չնայած դրան՝ «Վեստ Բրոմվիչը» զրկվել էր տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու հնարավորությունից։ Նախորդ անգամ թիմը Պրեմյեր լիգան լքել էր 2009թ․-ին։

Այս մասին հայտնում է Պրեմյեր լիգայի կայքը: