Տոկիոյի համալսարանից մի խումբ ճապոնացի մասնագետներ ստեղծել են ապակի, որը, եթե այն կոտրեն, կարող է կարճ ժամանակամիջոցում վերականգնել իր կառուցվածքը: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:

Հիմնական նյութերը, որոնք գիտնականներն օգտագործել են իրենց մշակման մեջ, դարձել են սինթետիկ պոլիմերները (պոլիմիզանյութերը): Փորձարկման ընթացքում դրանցից ստացված ոչ մեծ կարծր ապակին բաժանել են երկու կեսի, իսկ հետո միացրել սովորական սենյակային ջերմաստիճանի պայմաններում՝ առանց որևիցե այլ սուբստանցիաների:

Ընդամենը մի քանի րոպեն բավական է եղել, որ երկու մասերն իրար միանան, սակայն կառուցվածքի ամբողջական վերականգնման համար պահանջվում է մեկից մինչև վեց ժամ: Դրանից հետո ապակին կրկին ամրանում է և կարող է դիմանալ ծանրությունների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: