«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան կշարունակի կարիերան ճապոնական «Վիսել Կոբե» ակումբում:

Ըստ ESPN-ի տեղեկության՝ Ինիեստայի ընտրության վրա ազդել է «Վիսել Կոբեի» սեփականատեր Հիրոշի Միկիտանին, ով Rakuten ընկերության գլխավոր տնօրենն է: Անդրեսը կտորագրի 3-ամյա պայմանագիր, նրա տարեկան աշխատավարձը կկազմի 25 մլն եվրո:

Ճապոնական թիմում իսպանացին կդառնա «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Լուկաս Պոդոլսկու խաղընկերը, ով հանդես է գալիս «Վիսել Կոբեի» կազմում 2017թ․-ից: