ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերականգնման մասին։ Թրամփի հայտարարությունը դժգոհություններ է առաջ բերել վերլուծաբանների և փորձագետների շրջանում ամբողջ աշխարհով։ Բացի այդ, շատերի կարծիքով, այս որոշումը եթե վտանգավոր է և անհեռատես, քանի որ դրա հետևանքում տհաճ քաղաքական և տնտեսական հետևանքներ կարող է բերել հենց ԱՄՆ-ի համար։

Վերլուծաբանների կարծիքները համընկնում են, որ Թրամփի վարչակազմը հստակ պատկերացում չունի, թե ինչ է լինելու հետագայում Իրանի նկատմամբ քաղաքականության հարցով։

Washington Post-ի վերլուծաբաններից մեկը նշում է, որ վարչակազմը, որքան էլ տարօրինակ թվա, չի պլանավորել հետագա քայլերը։ Տհաճ հետևանքների շարքում ԵՄ-ի հետ հարաբերություններն են նշվում.

«ԵՄ-ն բոլոր հիմքերն ունի ԱՄՆ-ի խոստումներին կասկածանքով վերաբերվելու համար», - գրում է Ջենիֆեր Ռուբինը։

Վերլուծաբանը կարևոր հարց է բարձրացնում՝ կազատի՞ Վաշինգթոնը դաշնակիցներին վերջերս սահմանված պատժամիջոցներից։ Ունի՞ արդյոք Վաշինգթոնը ռազմական ծրագիր, եթե Իրանը սկսի ռումբ պատրաստել, եթե այո, կմիանան դաշնակիցները այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրաժարվի գործարքից։ Ի՞նչ ձևով Վաշինգթոնը կընդունի պատժամիջոցները։

Los Angeles Times-ը գրում է, որ Թրամփի քննադատների կարծիքով՝ նրա որոշումը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, և, հատկապես, Մերձավոր Արևելքի դաշնակիցների.

«Բազմաթիվ սկեպտիկներ նախազգուշացրել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ գործարքի չեղարկումը կստիպի Հյուսիսային Կորեային վախենալ Թրամփի վարչակազմի հետ ինչ-որ համաձայնագիր կնքել, Թրամփը բանակցություններ է նախատեսում առաջիկայում Փհենյանի հետ», - նշված է հոդվածում։

Time-ի հեղինակներից մեկը ընդգծում է, որ Իրանի դեմ պատժամիջոցները կարող են վնասել հենց ԱՄՆ-ին։ Նոր պատժամիջոցները ուղղված կլինեն Իրանի նավթային ոլորտին, որը կբերի Իրանի հետ էներգետիկ ոլորտի ընկերությունների համագործակցության կրճատմանը, և կբարձրանա նավթի գինը։

Financial Times-ը իր հերթին շեշտել է, որ քիչ հավանական է, որ նոր միջոցները բերեն Իրանում նավթի արտահանման կրճատմանը, ինչպես եղավ 2012թ․-ին, որն այն ժամանակ Թեհրանին ստիպեց նստել բանակցությունների սեղանի շուրջ.

«Ամենակարևորը 2012թ.-ի համեմատ, երբ ԱՄՆ պատժամիջոցները կրկնակի կրճատեցին Իրանի արտահանումը և Թեհրանի համար միլիարդավոր դոլարներ արժեցան, միջազգային միասնության բացակայությունն է», - նշում է վերլուծաբանը։

New York Times-ի իր հոդվածում Օբամայի նախկին խորհրդական Սյուզան Ռեյսը Իրանի հարցով որոշումը անվանել է Թրամփի ամենահիմար որոշումը.

«Իրանի միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անխոհեմ որոշումը չի բերի նրան, որ Իրանը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ կամ լուրջ անհանգստության հանգեցնի Մերձավոր Արևելքում Իրանի վարքագծի առումով», - գրում է Ռեյսը։

Բրիտանական BBC-ն դիտարկում է Թրամփի որոշման հնարավոր պատճառները։ Պատճառներից մեկը՝ անձնական պատճառները։ Օրինակ, նա բազմիցս ծաղրել է նախկին պետքարտուղար Ջոն Քերրին՝ իրանական գործարքի ճարտարապետներից մեկին։ Բացի այդ, անցումը դեպի ավելի ծայրահեղ դիրքորոշման սերտ կապ ունի Բենիամին Նեթանյահուին Թրամփի ամբողջական աջակցության հետ։