ԱՄՆ-ում մահացել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ 89-ամյա Ջորջ Թոքմեջյանը:

Հանրապետական Ջորջ Թոքմեջյանը երկու անգամ ընտրվել էր Կալիֆորնիայի նահանգապետ, այդ պաշտոնում ծառայելով 1983թ․-ից մինչև 1991թ․: Իրավաբան Թոքմեջյանը մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել՝ չորս տարի եղել է Կալիֆորնիայի գլխավոր դատախազ, 16 տարի՝ նահանգի սենատի անդամ:

Հանրապետական կուսակցության Կալիֆորնիայի մասնաճյուղը հայտարարել է, թե վերջին հարյուրամյակի ընթացքում Ջորջ Թոքմեջյանը Կալիֆորնիայի ամենամեծ նահանգապետերից մեկն էր: Թոքմեջյանը դարձել էր ամերիկահայ ամենահայտնի քաղաքական գործիչը Միացյալ Նահանգներում, ում ծնողները Թուրքիայից փախել էին Հայոց ցեղասպանության պատճառով: