«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված մայիսի 10-ին կդադարեցվի.

10։00-18։00 - Կենտրոն վարչական շրջանի` Իսահակյան փող. 1-ից-32, Աբովյան փող. 36-ից-38, Մաշտոցի պող. 48-ից-54 զույգ և 39-ից-43 կենտ համարների ջրամատակարարումը:

Մայիսի 10-ի 10։00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 10։00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Սարի թաղի 1, 2, 3 փողոցների, Խորենացի փող. 205-ից-231, Սասունցի Դավիթ փող. 70, 70/1, 70/2, 70/3 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: