Արգենտինայի առաջնության վերջին տուրից առաջ «Բոկա Խունիորսը» ապահովել է չեմպիոնի տիտղոսը:

25-րդ տուրում Բուենոս Այրեսի թիմը 2:2 հաշվով է ավարտել «Խիմնասիա և Էսգրիմայի» դեմ հանդիպումը և 4 միավոր առաջ անցել երկրորդ տեղում գտնվող «Գոդոյ Կրուզից»:

«Բոկա Խունիորսն» Արգենտինայի չեմպիոն դարձավ 33-րդ անգամ: Այդ ցուցանիշով ռեկորդակիր է «Ռիվեր Փլեյթը», որը Արգենտինայի 36-ակի չեմպիոն է: