Այս տարի Հայաստանի և Արցախի թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների «Գերհաղորդակցվող թանգարաններ․ Նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագրի ներքո։ Հայտնում է news.am-ը։

2008թ․ ստեղծված ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն յուրաքանչյուր տարի ներկայացնում է միջազգային ակցիայի պաստառի հայերեն թարգմանությունը և հրավիրում հայկական թանգարաններին կիրառելու այն, ցույց տալով, որ իրենք ևս միանում եմ աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ թանգարաններում անցկացվող այս յուրահատուկ միջոցառմանը։

Գերհաղորդակցություն եզրույթը առաջացել է 2001թ.-ին, նախագծելու համար այսօր մեր ունեցած հաղորդակցման բազմաթիվ միջոցները, ինչպիսիք են դեմ առ դեմ հաղորդակցությունը, էլ փոստը, ակնթարթային հաղորդագրությունները, հեռախոսը կամ ինտերնետը: Կապերի այս գլոբալ ցանցը ամեն օր դառնում է ավելի բարդ և ինտեգրված: Մերօրյա գերհաղորդակցված աշխարհում, թանգարանները միանում են միտումներին: Այդ պատճառով Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ) ընտրել է «Գերհաղորդակցվող թանգարաններ․ Նոր մոտեցումներ, նոր հասարակություն» թեման որպես 2018թ. թանգարանների միջազգային օրվա խորագիր։

Հրավիրված են բոլոր տիպի մշակութային հաստատություններ այս տոնակատարության ժամանակ միավորվելու և վերանայելու իրենց հավաքածուններին ուղղված մոտեցումը՝ ժողովրդի, իրենց համայնքների, մշակութային լանդշաֆտի և բնական միջավայրի հետ ունեցած կապերի բացահայտման միջոցով: 2017թ.-ին Թանգարանների միջազգային օրը գրանցվել է ռեկորդային մասնակցություն՝ ավելի քան 36,000 թանգարաններ, որոնք կազմակերպել են միջոցառումներ մոտ 157 երկրներում: