Կառավարության նիստ այսօր՝ մայիսի 10-ին, տեղի չի ունենա:

Իհարկե նախկինում սովորաբար կառավարության նիստերը մշտապես տեղի են ունեցել հինգշաբթի օրերին, սակայն այս անգամ նիստը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 11։00-ին: Այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Ավինյանը։ Փոխանցում է news.am-ը։

Նա նշեց, որ նիստը բաց կլինի լրագրողների համար:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե օրենսդրական արգելք չլինի, անհրաժեշտ չլինի փոխել օրենքը, ապա կառավարության նիստը բաց անցկացնելու հարցում խնդիր չի լինի: