Իսպանիայի առաջնության 34-րդ տուրից տեղափոխված խաղում «Սևիլիան» հյուրընկալեց Մադրիդի «Ռեալին» և պարտության մատնեց:

Հյուրերի կազմում պաշտպան Սերխիո Ռամոսը 58-րդ րոպեին չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը, իսկ 84-րդ րոպեին գրավեց սեփական դարպասը: Ավելացված ժամանակում Ռամոսը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը:

Խաղից հետո «Սևիլիան» 54 միավորով բարձրացավ 7-րդ տեղ՝ շրջանցելով «Խետաֆեին»: «Ռեալը» 72 միավորով երրորդն է և 3 միավոր հետ է Մադրիդի «Աթլետիկոյից»:

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Սևիլիա» - «Ռեալ»՝ 3:2