Անգլիայի առաջնությունում տեղի ունեցան նախորդ տուրերից տեղափոխված հանդիպումներ: Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելով «Լեսթեր Սիթիին» պարտություն կրեց:

Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով անցկացրեց ամբողջ հանդիպումը:

«Արսենալը» 60 միավորով 6-րդ տեղում է, «Լեսթերը» 47 միավորով 9-րդն է:

Լոնդոնի «Չելսին» հյուրընկալեց «Հադերսֆիլդին»:

«Չելսին» վաստակել է 70 միավոր, 5-րդն է և վերջին տուրից առաջ 2 միավորով հետ է մնում 4-րդ տեղում ընթացող «Լիվերպուլից»: «Հադերսֆիլդը» 16-րդ տեղում է՝ 37 միավոր: «Հադերսֆիլդը» մեկ միավորի շնորհիվ տեղը պահպանեց Պրեմյեր լիգայում՝ անհասանելի դառնալով 18-րդ տեղում գտնվող «Սուոնսիի» համար։

Անգլիայի առաջնություն,

31-րդ տուր - «Լեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 3:1

35-րդ տուր - «Չելսի» - «Հադերսֆիլդ»՝ 1:1