ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի առավել ազդեցիկ անդամներից՝ կոնգրեսական Ադամ Շիֆը, շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:

Ուղերձում նշված է.

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության նոր վարչապետին: Զանգվածային բողոքների և քաղաքական ցնցումների շրջանից Հայաստանը դուրս եկավ ձեռքբերելով նոր կառավարություն, ապագայի նկատմամբ նոր հույսերով:

Ու թեև Հայաստանի առջև դեռ բազմաթիվ վտանգներ ու մարտահրավերներ կան, այս խաղաղ հանգուցալուծումը Հայաստանի ժողովրդին հնարավորություն է տալիս լիարժեք գործի դնել իր տաղանդն ու հույսի նոր ճանապարհ բռնել: Ես իմ կողմից շարունակելու եմ անել հնարավոր ամեն ինչ Կոնգրեսում, որպեսզի օգնեմ Հայաստանին հաջողության հասնել այս կարեւոր բարեփոխումների ճանապարհին»: